ՎԱՏ ԼՈՒՐ․Խոշոր հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում․

Երևանի հեռուստաաշտարակի մոտակա կանաչապատ տարածքում հրդեհ է բռնկվել: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնը այդ մասին ահազանգ է ստացել 17:46-ին: Այդ մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել», — հայտնել է նախարարությունը:

 

 

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարարական ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.