ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 10 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախի բնակիչներին․Տեսանյութ

Ռուսաստանի  ռազմաօդային ուժերին պատկանող Ил-76 МД ինքնաթիռը Երևան է հասցրել հումանիտար բեռների հերթական խմբաքանակը՝ կարիքավոր փախստականների ևԼեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքների համար. հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Նշվում է, որ ,արդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների օգնությամբ․

 

«Հրամանատարը խնդիր է դրել իրականացնել 10 տոննա հումանիտար օգնության փոխադրումը Հայաստանի Հանրապետություն: Թռիչքն անցել է սահուն, առաջադրանքը կատարվել հստակ:

Այս պահին հումանիտարօգնությունը բեռնվում է Ստեփանակերտ փոխադրելու համար», – ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը:

Տեղեկացվում է, որ օգնության այս խմբաքանակում կան նաևսարքավորումներ այն կրթական հաստատությունների համար, որոնք գտնվում են տարածաշրջանի հեռավոր շրջաններ․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.