ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ապաքինումն ընթանում է առանց բարդության․ Կամո Վարդանյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի

Հոկտեմբերի16-ին ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանն այցելել է հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին

ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանն այցելել է Արցախում վիրավորված զինծառայողներին

 

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:Բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ վիրավորների ապաքինումը ընթանում է առանց բարդությունների և ժամանակ անց, նրանք

ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանն այցելել է վիրավոր զինծառայողներին․ լուսանկարներ

հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ծառայողական պարտականություններին:Գեներալ-մայոր Վարդանյանը, այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և

հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.