«ԱՍՏՐԱ ԶԵՆԵԿԱՅԻ» հիմքում շիմպանզեյի ադենովիրուսն է , որը գենետիկորեն փոփոխվել է և չի կարող ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ․ԱԱԻ

ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հիմքում ընկած է շիմպանզեի ադենովիրուսը, որը գենետիկորեն փոփոխվել է այնպես, որ չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ:Այս մասին գրված է Առողջապահության ազգային ինստիտուտի ֆեյսբուքյան էջում:Գրառման համաձայն, պատվաստանյութը մշակվել է Օքսֆորդի համալսարանում (հաճախ այս պատվաստանյութն անվանում են նաև«Օքսֆորդյան պատվաստանյութ»)

:Ըստ կլինիկական փորձարկումների արդյունքների՝ պատվաստանյութը ցուցաբերում է 76%

արդյունավետություն ախտանշանային COVID-19-ի դեմ և 100% արդյունավետություն ծանր և ծայրահեղ ծանր դեպքերում, հոսպիտալացման և մահացության իմաստով:

 

Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է Դեղորայքի եվրոպական գործակալության (EMA) կողմից ամբողջ Եվրոպական Միությունում (ԵՄ)՝ 2021թ. հունվարի 29-ին Եվրահանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո :

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.