ՇՏԱՊ․ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ․ Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ։Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։Արցախի Պաշտպանության բանակը շուտով կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն։Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

 

«Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները:Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.