ՀՐԱՏԱՊ․ Պաշտպանության բանակը հայտարարություն տարածեց․

Հրատապ. Պшշտպանության բшնակը հшյտшրարություն տшրածեց․ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի կողմից շրջանառվող հերթական տեղեկատվությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանականռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել

այն,լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:

 

ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»,- հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.