ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ՝ Երևանում․ 9-ամյա որոնվող տղայի դին ոստիկանները հայտնաբերել են փլված բետոնե քարի տակ

Երեկ՝հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Անկախ մայլա» թաղամասում գտնվող տարածքներից մեկում՝ բետոնե պանելի տակ, երեխայի դի կա։

Ողբերգական դեպք՝ Երևանում. 9-ամյա երեխայի դին գտել են բետոնե փլվածքի տակ  (ֆոտո)

Shamsyhan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարներն ու ոստիկանները Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնե փլված քարի տակ, հայտնաբերել են 9-ամյա Է. Ե-ի դին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարեկները սահմանազատել էին տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին, որ փրկարարները կարողանան աշխատել։

Կայքի տեղեկություններով՝ երեկ, ժամը 23։00-ին երեխայի հայրը դիմել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին ժամը 17։00-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, որից հետո Մալաթիայի ոստիկանները, երեխայի հարազատներն ու հարևանները սկսել են որոնողական աշխատանքներ, ապա նշված վայրում, որը երեխայի բնակության վայրի հարևանությամբ է, հայտնաբերել են երեխային արդեն մահացած վիճակում։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.