Հայաստանը պետք է դադարեցնի տարացքային պահանջներ ներկայացնելու ․Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին և Թուրքիային, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Yerevan.Today | Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի. Ալիև

«Եթե ինչ -որ մեկը կարծում է, որ պատերազմն ավարտված է, և այժմ ամեն ինչ կվերադառնա իր նախկին հունին, ապա նրանք սխալվում են:

Պատերազմն ավարտվեց, մենք հաղթեցինք, մենք ստեղծեցինք նոր իրականություն, բոլորը պետք է հաշվի նստեն այս իրականության հետ », – ասել է Ալիևը:Նա նշել է, որ 2-րդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի հովանավորները տարբեր կերպ փորձում էին խոչընդոտել մեր գործին.

Բրյուսելում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը չի բացառվում

«Բայց սա չօգնեց, և չի օգնի ապագայում »։Իլհամ Ալիևը ասել է, որ Բաքուն ողջունում է ազդանշաններն ու հայտարարությունները, որոնք ուղղված են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը:«Մենք պաշտպանում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջերս արված հայտարարությունները:

Մենք բացահայտ հայտարարել ենք, որ սատարում ենք դրան: Մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանի համար», – ասել է Ալիևը։Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է վերացնել տարածաշրջանում պատերազմի հնարավոր բոլոր ռիսկերը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.