Ադրբեջանը և Թուրքիան անցան հակահարվածի․Անսպասելի իրավիճակ․․․

Ադրբեջանը և Թուրքիան հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի սահմանի մոտ ՝ Նախիջևանում։«Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվի «Անխախտ եղբայրություն -2021»

զորավարժությունների հաջորդ փուլը: Զորավարժությունների նպատակն է զարգացնել համագործակցությունը և փոխգործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև»,-ասել է լրատվականի աղբյուրը:Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել այս զորավարժությունների վերաբերյալ:

Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Ավելի վաղ երկու երկրների հատուկ ջոկատայինները համատեղ զորավարժություններ էին անցկացրել Լաչինի շրջանում :

Սա պատերազմից հետո առաջին զորավարժությունն էր: Ավելի ուշ Բաքվում անցկացվեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժություններ:

նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.