Աստղագուշակ հոկտեմբերի 2-ի համար

ԽՈՅ .Օրվա բերած իրադարձություններին փիլիսոփայորեն նայեք: Մի հուսահատվեք, եթե դժվարություններ առաջանան, պահպանեք սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Կարևոր կլինի չտագնապելը, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Լավատեսությունը, դրական տրամադրվածությունը կօգնեն ոչ միայն օգնականներ, այլև իսկական ընկերներ գտնել:

ՑՈՒԼ.Զարկ տվեք երևակայությանը: Դուք կկարողանաք կիրառում գտնել ձեր տաղանդներին: Գործերին ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ դրա վրա ոչ ոք հույս չէր դրել: Այսօր դուք յուրահատուկ հմայիչ ու խարիզմատիկ կլինեք: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, ընկերանալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.Համաձայնվեք անսովոր առաջարկներին, աշխատեք կյանքի կոչել ձեր ամենազարմանալի ու համարձակ գաղափարները: Օրը հրաշալի կլինի նոր բան անելու, սեփական կյանքը փոխելու համար: Դուք վստահ կլինեք ձեր հաջողությանը, և ոչ իզուր: Դրան բավական արագ կկարողանաք հասնել:

ԽԵՑԳԵՏԻՆ.Երկար ժամանակով մի հետաձգեք այն գործերը, որոնք կարևոր են ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Օրվա առաջին կեսին դրանցից գլուխ հանելն այնքան էլ բարդ չի լինի: Դուք չեք ուզենա գնալ տրորված ճանապարհով, կնախընտրեք փորձարկումներ անել, նպատակին տանող սեփական եղանակը փնտրել: Եվ ամեն ինչ կստացվի:

ԱՌՅՈՒԾ.Աշխատեք: Այսօր դա ձեզ մոտ պարզապես հրաշալի կստացվի: Կարող եք գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն առաջադրանքները, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Դուք ոչ մի տեղ չեք շտապի, ոչինչ աչքաթող չեք անի, այդ իսկ պատճառով լուրջ սխալներ էլ չեք անի: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, այդ իսկ պատճառով օգնականներ գտնելը դժվար չի լինի:

ԿՈՒՅՍ.Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Դուք որոշումների հարցում չեք շտապի և ճիշտ էլ կվարվեք: Լավագույնն ընտրելու համար պիտի մի քանի տարբերակ համեմատեք: Եվ չարժե լսել նրանց, ովքեր փորձում են ստիպել ձեզ շտապել: Այդ մարդիկ ավելի շատ կմտահոգվեն սեփական հետաքրքրությունների, քան ձերի մասին:

ԿՇԵՌՔ.Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեզ դուր եկող մարդկանց հետ: Մարդիկ, որոնց հետ կշփվեք, կազդեն ոչ միայն ձեր տրամադրության, այլև ձեր ընդունած որոշումների վրա: Արժե զգուշանալ, եթե մարդը, որն արդեն ձեզ խնդիրներ է բերել, փորձի կրկին շահել ձեր վստահությունը:

ԿԱՐԻՃ.Խոսեք աշխատանքի մասին, քննարկեք բիզնեսին վերաբերող ծրագրերը, կիսվեք գաղափարներով: Շրջապատողները ձեզ սովորականից ավելի ուշադիր կլսեն, և ոչ իզուր: Հիմա շատերը կհասկանան, որ առաջ թերագնահատել են ձեզ, չեն հասկացել, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կուզենան ձեր համախոհը դառնալ: Ինքներդ մտածեք, թե ինչ պիտի անեք նրանց հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ.Շտապեք: Հնարավորություն կա՝ լուծեք այն հարցերը, որոնց այս շաբաթ մեծ ուժեր եք նվիրել: Լավ է ինքնուրույն գործեք՝ չսպասելով այն մարդկանց աջակցությանը, որոնք նախկինում բազմիցս խոստացել են օգնել ձեզ: Ինչքան անկախ լինեք ձեր դատողություններում և արարքներում, այնքան արագ հաջողության կհասնեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ.Խորհրդակցեք այն մարդու հետ, որին վստահում եք: Դա լավագույն ձևն է պատասխաններ գտնելու բարդ հարցերին, գլուխ հանելու ոչ միանշանակ իրավիճակից: Հաճախ կողքից տեսանելի կլինի այն, ինչը դուք, իրադարձությունների կենտրոնում գտնվելով, չեք նկատում: Արժե հանդիպել մարդկանց, որոնց կուզենայիք դուր գալ: Այսօր նրանց համակրանքը շահելը դժվար չի լինի:

ՋՐՀՈՍ.Բարդ ու կարևոր գործերը ստանձնեք հենց առավոտվանից: Այդպես դրանք ավարտելու հավանականությունն ավելի մեծ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք մարդկանցից: Դա գործնական շփումներում էլ կօգնի, մտերիմների հետ հարաբերություններն էլ դեպի լավը կփոխի: Բաց մի թողեք ձեզ համար թանկ մարդուն ուրախացնելու հնարավորությունը:

ՁԿՆԵՐ.Մտածեք ապագայի մասին: Տարբեր հնարավորություններ ուսումնասիրեք, ծրագրեր կառուցեք, դրանք մանրամասն մտածեք: Որոշակիություն կհայտնվի, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: Դուք կզգաք, որ պատրաստ եք վճռական գործողությունների: Գործերին ձեր մոտեցումը շատերին դուր կգա: Հեշտությամբ կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը, եթե դրա կարիքն ունենաք:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.