Մարտական գարծողությունների մասնակիցները կստանան նաև նպաստ

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի Հ Հկառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստացել շուրջ 7000 ուսանող: Այդ ուսանողներից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը`պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է,

զինվոր – Հայաստանի Հանրապետություն

և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մարտական գործողությունների մասնակից են, զորացրվել ենամռանը և այժմ պետք է վերականգնեն իրենց ուսանողական իավունքները: ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրված նախնական տվյալների համաձայն` մարտական գործողությունների մասնակից մոտ 1200 ուսանող, որոնք ժամանակին հրամանագրվել և բուհի հետ պայմանագիր են կնքել, սեպտեմբերից վերականգնել են  ուսանողական իրավունքները և կարող են դառնալ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շահառու` մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերը ներկայացնելով համապատասխան բուհ

նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.