Տավուշի մարզպետարանը՝ բնակչության տարահանման վերաբերյալ լուրերի մասին

Շրջանառվող այն տեղեկատվությունը,

ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտնում են Տավուշի

մարզպետարանից։«Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել,

որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով:Այլ փոփոխություններ չեն կատարվել:Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման

պլանը գործում է ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ

մասով և ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *