«Եռամսյա զորահավաքը լրջագույն խնդիրներ է առաջացնելու տարբեր nլորտներում». Վահրամ Թոքմաջյան

«Եռամսյա զորահավաքը լրջագույն

խնդիրներ է առաջացնելու տարբեր ոլnրտներում». Վահրամ Թոքմաջյան Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եռամսյա զորահավաքը լրջագույն խնդիրներ է առաջացնելու տարբեր

ոլորտներում։ Ես չգիտեմ՝ ինչ մոտեցում է ընկած այս ամենի հիմքում. արդյո՞ք պաշտպանության նախարարը քննարկել է իր պաշտոնակիցների հետ, արդյո՞ք որnշել են՝ ինչ սկզբունքով են մարդկանց

տանում զորահավաքների, արդյո՞ք անում են այնպես, որ մյուս ոլորտները չտուժեն։Գոնե մեր ոլորտում պարզվում է, որ ոչ։Կարող են շատ հանգիստ կանչել ու տանել գյուղի միակ պատմության կամ ֆիզիկայի

ուսուցչին ու ոչ ոքի պետքը չէ, թե քանի ամիս էրեխեքը չեն անցնելու ֆիզիկա կամ պատմություն։Կամ մի ամբողջ հիմնարկի գործատուի ծանուցում են, խրոխտ հայտարարելով, թե աշխատավարձը կպահպանվի։

Հիմա էդ մարդը որ չի աշխատելու, ինչպես է ինքն իրեն աշխատավարձ տալու կամ կոլեկտիվին։ Զուգահեռ կան այլ` բազմաթիվ սոցիալական խնդիրներ, բանկային պարտավորություններ և այլն։Հորդորում եմ ԿԳՄՍ նախարարին զբաղվել առնվազն կրթության ոլորտի աշխատակիցների խնդրով և իր պաշտոնակցի հետ

գտնել լուծումներ։ Զորահավաքը զորահավաք, բայց սովորողների կրթության իրավունքը պակաս կարևnր չէ»:նյութի աղբյուր՝ mamul.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *