Երեւանը սկսեց պատասխանել․ ինչի են դրդում Հայաստանին

Կրակոցները Հայաստանի սահմաններին դարձել են սովորական. Մոսկվան և

Բաքուն փորձում են Հայաստանին ստիպել ստորագրել իրենց համար անհրաժեշտ փաստաթղթերը: Երևանի ստորագրությունը որոշիչ նշանակություն ունի, դրա բացակայությունը լիովին զրկում է Լավրովի ծրագրի իմաստը:Մոսկվան և Բաքուն չեն կարողանում ընդունել, որ իրենք անիմաստ վատնել են փամփուշտները և

սպանել հազարավոր մարդկանց: Արդեն 9 ամիս է Պուտինն ու Ալիևը սպասում են Երևանի որոշմանը. նրանք իրենց պլաններն են փոխանցել Հայաստանին. Ալիևը՝ «խաղաղ պայմանագրի» նախագիծը, Պուտինը ՝ այն քարտեզները, որոնց վրա գծված են Հայաստանի «նոր սահմանները»։ Որպեսզի Երևանը դրանք ստորագրի, կրակում են Սոթքի, Երասխի, Սև Լճի մոտակայքում, գերի են վերցնում մառախուղի պատճառով մոլորված հովիվներին և զինվորներին:Երասխում և Քաշաթաղում նոյեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ հայկական կողմը պատասխանեց. Ըստ պաշտոնական տվյալների, թույլ չեն տվել թշնամու ԱԹՍ-ին ներթափանցել

Հայաստանի օդային տարածք (օգտագործվել է ՀՕՊ), իսկ Քաշաթաղում հակառակորդը հաղորդել է սպանված սպայի մասինՀայկական կողմը դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին և արդեն ստացել է պաշտոնական մերժում, դրանից հետո Երևանն իրավունք ունի չլսելու ռուսների՝ չկրակելու «համառ կոչերը»: Հայաստանում ռուսահպատակ փորձագետները «այդ կոչերը» բացատրում են նրանով, որ Երևանը չպետք է Մոսկվային դնի այնպիսի իրավիճակի մեջ, որ նա ստիպված լինի ուղիղ մարտի մեջ մտնել Ադրբեջանի հետ:Ռուսները կտրականապես հրաժարվում են օգնել, «խորհուրդ են տալիս չկրակել» և

արգելում են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կամ այլ ուժային կենտրոններին: Այդ կապակցությամբ Երեւանն ունի երեք քայլ ՝ հրաժարվել ռուսների հետ դաշինքից, անցնել ինքնապաշտպանության և դիմել ՄԱԿ և այլ ուժային կենտրոններին:Այս պարադիգմը մահացու կդառնա մեր թշնամու համար, որի միակ նպատակն է Հայաստանը պահել ռուսական ծիրումԲաքվի և Մոսկվայի առաջարկած ծրագրերը ոչ մի բառ չեն պարունակում տարածաշրջանի խաղաղ զարգացման, հաղորդակցությունների բացման և սահմանների ապաշրջափակման մասին: Ընդհակառակը, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո փակվեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Առաջարկվող փաստաթղթերը

Հայաստանի մասնատման ծրագիր են:Ռուսաստանը հասկանում է, որ չի կարող պահել Հայաստանը, եւ կամա թե ակամա Երևանին դրդում է կայացնե ինքնիշխան որոշումներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *