Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

«Հայաստանի արտաքին

գործերի նախարարությունը պետք է հասկանա տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով հուլիսի 9-ին

Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ի կողմից բnղnքի նոտայի հղումը։ «Հայաստանի ԱԳՆ-ի այս քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ միջազգային իրավունքին հակասող և տարածքային պահանջների վրա հիմնված դիրքորոշում է ցուցաբերում։ Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հայաստանը ոչ միայն իրավունք չունի բողոք հայտնելու, այլև չի կարող մեկնաբանել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող

տարածք կատարված որևէ այց։Շուշին արդեն ազատագրվել է և, ինչպես մյուս ազատագրված շրջանները, Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Այստեղ այցելություններ իրականացվում են և կիրականացվեն։ Վերականգնողական աշխատանքներ են անցկացվում և քաղաքի օրինական տերերը շուտով կվերադառնան

իրենց տները։Թվում է, թե Հայաստանի ԱԳՆ-ում ղեկավարության բացակայությունն անդրադառնում է նաև այդ մարմնի կողմից պատրաստած փաստաթղթերի վրա»,- հայտարարել է Աբդուլաևան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.