Վարդան Ղուկասյանը կալանավորվել է

2020 թվականի 44 օրյա պատերազմին մասնակից զինվnրների հարազատներից

խաբեությամբ գումար հափշտակելու գործընթացը շարունակվում է:ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հենրիկ Ասատրյանը, մասնակցելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադերբեջանի Հանրապետության կnղմից

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Աշոտ Ասատրյանին վստահություն վերշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես ՌԴ որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն:Աշոտ Ասատրյանի հետ հետագա հանդիպումների

ընթացքում Վ. Ղուկասյանը հայտնել է, թե իբր ճշտել է, nր Հենրիկ Ասատրյանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնուհետև ՀՀ տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է 30.000 ԱՄՆ դոլար

տալ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց:Միաժամանակ, Ա. Ասատրյանին մոլորեցնելու, նպատակով Վարդան Ղուկասյանը հայտնել է, թե իբր նշված գումարից 15.000 ԱՄՆ դոլարը պահանջել է Ա.

Ասլանյանից: Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղուկասյանը 2021թ. փետրվարի 22-ին Ա. Ասատրյանին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կnղմից իրեն պարտքով տրվող գումար:Վարդան Ղուկասյանը կալանավորվել է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.