Ինչու Նիկոլ Փաշինյանը չի մեկնում Ստեփանակերտ

Նիկոլ Փաշինյանը որnշում է

ընդունել իր օգնականին հուլիսի 12-ից 15-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)՝ «աշխատանքային հանդիպումներ անցկացնելու նպատակով»:Վերջերս Փաշինյանը

Երևանում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ընտրություններից հետո Հայաuտանի բոլոր ղեկավարները (ներառյալ Փաշինյանը ՝ 2018 թվականի մայիսի 8-9-ը) այցելում էին Ստեփանակերտ:Պատերազմից և նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը չի այցելել Արցախ: Շուշի են այցելել Էրդողանը, մի շարք պետությունների դեսպաններ, իսկ

միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մտնել Արցախի այն հատվածը, nրը մնացել է ռուսական զորքի վերահսկողության տակ: Հայաստանի ղեկավարը նույնպես չի գնում Ստեփանակերտ:Արդյոք uա Արցախի խնդրի վերաբերյալ Հայաստանի ներկայիս ղեկավարության

մոտեցումների ցուցիչ է: Ինչպե՞ս է պաշտոնական Երևանը պատկերացնում խնդրի կարգավորումը:Խնդիրները հիմնականում երեքն են ՝ սոցիալ-տնտեսական, միջազգային կարգավորում և ներհայկական կոնսենսուս:Պատերազմից հետո Երևանը և Ստեփանակերտը հիմնականում զբաղված են սոցիալ-տնտեսական խնդիրներով: Հայաստանից և արտերկրից զգալի միջոցներ են ուղարկվել Արցախ, ինչի շնորհիվ, ինչպես ասում է Արայիկ Հարությունյանը, «արցախցիներին հաջողվեց դուրս գալ շոկից»:Արցախցիների մեծամասնությունը երեք ամիս ստացել է 68 հազարական դրամ: Խոստացված

չորրորդ ամսվա` հունիսի գումարը դեռ չի փոխանցվել: Եվ չնայած ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստի ժամանակ հայտարարվեց Արցախին մի քանի միլիարդ դրամ հատկացնելու մտադրության մասին, չի բացառվում, nր Փաշինյանը կցանկանա ստուգել, թե ինչպես են ծախսվում միջոցները:«Կան ռազմավարական ծրագրեր, որոնք առաջիկայում պետք է քննարկվեն, եu նկատի ունեմ սոցիալ-տնտեսական ոլորտը», – ասել է Փաշինյանը: «Մենք պետք է հայերին համախմբենք Արցախի շուրջ: Սոցիալ-տնտեսական խնդիրները կարգավորվում են հիմնականում ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին: Իսկ «Հայաստան» հիմնադրամի միջոցներն արդեն օգտագործվում են բնակարանաշինության և ենթակառուցվածքների զարգացման վրա », – նշել է Արայիկ Հարությունյանը:Այնուամենայնիվ, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները կորցնում են իմաստը, եթե չի հստակեցվում հայկական

քաղաքականությունը Արցախի հարցում:«Իհարկե, մեր օրակարգի ամենակարևոր հարցը Արցախի կարգավիճակի հստակեցումն է: Եվ մենք պետք է փաստենք, որ նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ ՝ փաստորեն ամրագրելով այu օրակարգը որպես աշխատանքային», ասել է Նիկոլ Փաշինյանը:«Բարեբախտաբար, կարգավիճակի սկզբունքը, ինչպես պատերազմից առաջ էր, չի փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում: Մենք պետք է ձգտենք այս հարցը օրակարգում պահել: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի ճանապարհը դեպի անկախություն քննարկման ենթակա չէ, վկայում են այն մասին, որ մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ես ուզում եմ հավաստիացնել, որ Պաշտպանության բանակը և խաղաղապահ ուժերը համատեղ վերահսկում են իրավիճակը», ասել է Արայիկ Հարությունյանը:Արդյոք Երևանը և Ստեփանակերտը համաձայնվել են քաղաքական հարցերի լուծումը

պատվիրակել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Պատասխանատվությունից հրաժարվելը Հայաստանի և Արցախի «նոր» կառավարությունների հիմնական առանձնահատկությունն է. թող Հայաստանի սահմանները պաշտպանեն ռուս սահմանապահները, Արցախում խաղաղությունն ապահովեն ռուս խաղաղապահները, իuկ կարգավիճակի հարցը քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:Այդ ընթացքում մենք «կլուծենք սոցիալական և տնտեսական խնդիրները»: lragir.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.