Մոսկվայում եղբայրը 7-րդ հարկից նետել է նորածին քրոջը.երեխան մահացել է…

Մոսկվայի Խովրինո

աղամասի Լևոբերեժնայա փողոցում այսօր առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել։ 13-ամյա եղբայրը պատուհանից նետել է նորածին քրոջը: Տեղեկությունը հայտնում է «Комсомольская правда»-ն։Փոքրիկ

աղջիկը մի քանի օր առաջ է լույս աշխարհ եկել և ծննդատնից դուրս գրվել։ Այսօր առավոտյան կինը դստեր ու 13-ամյա որդու հետ է բնակարանում եղել, երբ պատահել է դեպքը:«Երբ մայրը սենյակից որոշ ժամանակով դուրս է եկել, երեխան վերցրել է նորածինին օրորոցից և նետել պատուհանից», — լրատվամիջոցին հայտնել

են ՌԴ քննչական կոմիտեից:Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն՝ տղան տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդությամբ:Յոթերորդ հարկից ընկնելուց հետո աղջիկը ողջ մնալու հնարավորություն չուներ:

Նա տեղում մահացել է մինչ բժիշկների ժամանումը:Հարուցվել է քրեական գործ. դեռահասին պատիժ չի սպառնում հոգեկան հիվանդ լինելու պատճառով, մինչդեռ նրա ծնողներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:

Կիսվել նյութով էջում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.