Հայաստանի ՍԴ-ն հիմա էլ՝25 տարի անց շարունակում է զբաղվել իր մշտական գործով այն էլ…ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քսանհինգ տարվա

ընթացքում դույզն իսկ չի փոխվել Հայաստանի Սահմանադրական դատարանի հիմնական եւ մշտական զբաղմունքը….Քառորդ դար առաջ Հայաստանի նորաստեղծ Սահմանադրական դա տարանն սկսեց իր

գործունեությունն ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջի քննարկումով… Այդ ընթացքում մենք հաղթեցինք եւ պարտվեցինք պատ երազմներում, մի քանի անգամ փոխեցինք Սահմանադրությունը, կիսանախագահականից դարձանք պառլամենտական, հասցրեցինք մոտ 1,5 տասնյակ վարչապետ ունենալ, Ամերիկան ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը, տեղի ունեցավ Արաբական գարունը, Մարսում հայտնվեցին Երկրից ուղարկված սարքերը, Ժերար Դեպարդիեին ռուսաստանյան

քաղաքացիություն շնորհեցին, նույնիսկ ֆանտաստիկ բան կատարվեց՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վերջապես սկսեց լավ խաղ ցուցադրել…. Իսկ Հայաստանի Սահմանադրական դա տարանը

հիմա էլ՝ քսանհինգ տարի անց, շարունակում է զբաղվել իր մշտական գործով՝ կրկին քննարկում է ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջը… Այն ամենը, ինչ պետք է իմանալ հայաստանյան հասարակության վիճակի մասին….»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.