Փաշինյանը և Պուտինը խոսել են հայ ռազմագերիների մասին

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առայժմ լուծված չէ ռազմագերիների հարցը։«Պետք է արձանագրեմ, որ, ցավոք, դեռևս ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը,

թեպետ բարեբախտաբար, այստեղ նաև լավ նորություններ կան։ Մի քանի օր առաջ 15 ռազմագերի վերադարձել է հայրենիք։ Ցանկանում եմ ընդգծել Ձեր անձնական դերակատարումն այս հարցում։ Մենք հունիսի 24-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք այս թեման և մեկ շաբաթ անց մեր 15

հայրենակիցները վերադարձան», – ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.