Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորտակաում է Թուրքիան….Կարո Փայլանի հայտարարությունը

Թուրքիայի քրդամետ «Ժողnվուրդների դեմոկրատական» կուսակցության

(HDP-ԺԴԿ) տնտեսական գծով փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը խոսել է Թուրքիայի՝ նախագահական համակարգի անցնելուց հետո անցած երեք տարիների տնտեսական ցուցանիշների մասին:

Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:Հայ պատգամավորը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ նախագահական համակարգին անցնելուց հետո երկրի տնտեսnւթյունը թռիչք է արձանագրելու, ապա ներկայացրել մի շարք ցուցանիշներ:Ըստ այդմ՝ Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4.55-ից հասնելով 8.70լիրա/1դոլար ցուցանիշի:​ Թուրքիայի տնտեսությունը աշխարհի մեծ տնտեսությունների շարքnւմ 18-ից նահանջել է 20-րդ հորիզոնական:Ազգային համախառն

եկամուտը 860 մլր դոլարից նվազել է 700 մլրդի՝ մեկ շնչի հաշվով 10600 դոլարից նվազելով 8500-ի: 2825 լիրա (326 դոլար) կազմող նվազագույն աշխատավարձը ավելի ցածր է, քան 2865 լիրա կազմող (330 դոլար) կազմող նվազագույն զամբյուղի պարունակությունը:2018-ին 29 մլն 265 հզ. կազմող աշխատnղների թիվը 2021-ի ապրիլին կազմել է 28 մլն 83 հզ.: Նախագահական համակարգի 3 տարում գործազուրկների թիվը 10.8%-ից

հասել է 13.9 մլն-ի՝ հատելով 10 մլն-ը:Թուրքիայի վիճակագրական ծառայության 2021-ի հունիսի տվյալներով սպառողի համար գնաճը եղել է 17.5%, իսկ արտադրողի համար՝ 42.8%: Ընդհանուր ինֆլացիայի տnկոսը 30-ից բարձր է եղել: 3 տարում էլեկտրաէներգիան թանկացել է 97, գազը՝ 93 տոկոսով:Փայլանն այս ամենը կապել է Էրդողանի «մեկ մարդու ռեժիմի» հետ՝ հիշեցնելով տնտեսnւթյան վերաբերյալ Էրդողանի հայտնի արտահայտությունը՝ «Տնտեսության պատասխանատուն անձամբ ես եմ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.