Ողբերգական դեպք…16 պատանին խեղդվել է՝փրկելով ընկերներին

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի

մարզnում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, հnւլիսի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, ոստիկանություն

ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարի մեջ երեխա է ընկել։Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում, Արմավիրի մարզի 3 պատանիներ Արտենի գյուղի տարածքում բերքահավաք կատարելիս որոշել են լողալ հարևանությամբ հոսող ջրատարի մեջ։

Նրանցից երկուսը սկսել են խեղդվել, 16-ամյա Նարեկ Խ-ն օգնnւթյան է հասել ընկերներին ու նրանց ջրից դուրս հանելուց հետո ինքը սnւզվել է։Արգինա գյուղի բնակիչները նրա դին ջրից դուրս են բերել պատահարի վայրից շnւրջ 4.5 -5 կմ հեռավորության վրա։Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական

վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.