Իրավիճակը արագորեն վատանում է…ԼԱՎՐՈՎ

Լաոսի ԱԳ նախարար Սալենսայ Կոմմասետի հետ բանակցությունների

արդյունքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանում իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:«Մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է

ունենում Աֆղանստանում, որտեղ իրավիճակն արագորեն վատանալու միտում ունի, այդ թվում նաև այնտեղից ամերիկյան ու ՆԱՏՕ-ի այլ ուժերի արագ դուրսբերման ֆոնին»,-ասել է նա: Լավրովը հայտնել է, որ Պուտինն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարների հետ: Այդ

երկրները սահման ունեն Աֆղանստանի հետ: Նա նաև կապի մեջ է Կենտրոնական Ասիայի մյուս առաջնորդների հետ: Ավելի վաղ Տաջիկստանի նախագահն ԱԽ նիստի ժամանակ կարգադրել էր 20

հազարանոց զորք մոբիլիզացնել սահմաին ստեղծված իրավիճակով պայմանավորված:Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=122015&l=am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.