ՌԴ ՊՆ-ի պատասխանը Բաքվին….

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը

պահպանվում է:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: «Ռուսական խաղաղապահ զորակազմը

շարունակում է առաջադրանքներ իրականացնել տարածքում:Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:Ռուսական խաղաղապահ զորախմբի

պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»:Նշենք, որ այսօր Բաքուն տեղեկություն է տարածել, թե իբր հայկական

ստորաբաժանումները «Ադրբեջանի տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,Աղդամի ուղղությամբ գնդակոծել են ադրբեջանական ստորաբաժանումները, որի հետեւանքով կա վիրավոր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.