Սահմանադրությունը պատահմամբ հանդիպում ա էս մաքրասեր մարդուն և հարցնում….Գ.Պետրոսյան

ԱԺ պատգամավոր

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրությունը պատահմամբ հանդիպում ա էս մաքրասեր մարդուն ու հարցնում՝— Ինչո՞ւ ես այդչափ անողոք իմ նկատմամբ, փոխանակ պահես

գլխավերևում, գցել ես ոտքի տակ ու անխանա տրորում ես…Դե այս կոստյումով հավաքարարը մի պահ կմկմում (իր սովորության համաձայն) ու պատասխանում ա— Լավ եմ անում…Փոխանակ ասես՝ Հայաստանը Նիքոլի բոստանն ա, ասում ես՝ Հայաստանը սոցիալական, իրավական, ժողովրդավարական ու ինքնիշխան

պետություն ա (հոդվ. 1)…Փոխանակ ասես՝ իշխանությունը պատկանում ա Նիքոլին, ասում ես՝ իշխանությունը պատկանում ա ժողովրդին (հոդվ. 2)…Փոխանակ ասես՝ Հայաստանում բարձրագույն

արժեքը Նիքոլն ա, ասում ես՝ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն ա (հոդվ.3)…Այ դրա համար եմ քեզ տրորում ու տշումՈւ քանի էդ դրույթները չխմբագրես, հա էլ ըտենց տրորելու եմ ու տշեմ…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.