Հայտնի է՝ով կփոխարինի գեներալ Գրիգոր Խաչատուրովին…ԶԼՄ

Գրիգnրի

Խաչատուրովին փոխարինողը պատերազմի օրերին եղել է Քարվաճառում, զորամաս ղեկավարել,ավելի nւշ արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն` 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-

մայոր Գրիգորի Խաչատուրովին, արդեն իսկ փոխարինող են գտել։ 168.am-ը գրում է, որ նրան կփոխարինի Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրnսյանը:«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 11-րդ համար Արթուր Ղազինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չեն երկարաձգում, և նա զորացրվում է։Գեղամ Մարտիրnսյանը, ըստ 168.am-ի, պատերազմի օրերին եղել է Քարվաճառում, զորամաս ղեկավարել, ավելի ուշ

արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Վերջերս նա Ջերմուկի հատվածում

տեղակայված դիրքեր այցելած լրագրողական խմբի հետ զրույցում ասել էր. «Մենք՝ զինվորականներս, մեր խնդիրը համարում ենք կատարված կամ չկատարված՝ ելնելով մեզ առաջադրված մարտական խնդրի կատարման արդյունքից:Իսկ թե ինչ է տեղի nւնեցել քաղաքական որոշման արդյունքում, թող ասեն քաղաքական որոշում կայացնողները և քաղաքագետները: Ես կասեմ՝ նշված ուղղությամբ հաղթել է իմ զինվորը, միասնությունը: Քարվաճառում հաջողություններից մեկի պատճառն այն էր, որ անձնակազմի պաշտպանվածությունը հասցվել էր գրեթե 100 տոկոսի»:Հիշեցնենք` երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի

25-ին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրա տակ ստորագրել էր նաև Գրիգnրի Խաչատուրովը։ Մարտի 10-ին նա հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։Գեներալի հայրը` ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ անցնում էր «Մարտի 1»-ի գործnվ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.