Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բացահայտեց Նիկոլի սուտը….

Մեր 15 գերիների

վերդարձից հետո Հայաստանի կառավարությունը շտապել էր հայտարարությամբ հանդես գալ, թե , բա քանի որ ադրբեջանցիները մեզ են հանձնել մեր 15 տղաներին, «հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի

քարտեզները»… Դրանից առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել և շատ պարզ նշել էր, որ Բաքուն 15 գերիներին հանձնել է հայկակակն կողմին այդ քարտեզների դիմաց… Այսինքն՝ մեր իշխանությունների և Բաքվի հայտարարությունները հակասում էին իրար…Այս երկու իրարամերժ

հայտարարություններից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից պարզվեց, որ դավաճան Նիկոլը, պարզվում է, այդ քարտեզները վաղուց է խոստացել տրամադրել Բաքվին և դրանցից ինչ-որ մասն, ըստ պայմանավորվածության հիմա է տալիս Իլհամ

Ալիևին…Ադրբեջանն էլ, ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, ազատել է 15 գերիների…Այսպիսով, Հայաստանում ՌԴ դեսպանատունը փաստացի հերքեց Նիկոլի կառավարության տարածած ստերը, թե ադրբեջանցիներն

ազատել են մեր 15 գերիներին առանց ինչ-որ պայմանների, իսկ մենք դրա դիմաց «որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին ենք փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները»…Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Նիկոլը չի կարող հավասարը հավասարին բանակցի իրեն ծնկի բերածի և պարտության մատնածի՝ Իլհամ Ալիևի հետ…Քաղաքագետ Գագիկ Համբարյան Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=121957&l=am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.