«Պողպատե ձեռք»-ը հասավ ոստիկանություն․ ցունամին սկսված է․ տեսեք ինչ եղավ քիչ առաջ․

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով

մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության սպայական կազմում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Վ. Ղազարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել

Դավիթ Պետրոսյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից: Դ. Պետրոսյանը ոստիկանության համակարգում հայտնի է «Պողպատե ձեռք» անվամբ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արսեն Ոսկանյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի

պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Մասիսի բաժնի պետ է նշանակվել Վահագն Գրիգորյանը, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի

պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

ԱՂՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.