Ինչ է հայտնում ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի

ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան վերջին պատերազմից սկսած՝ Թուրքիան հետևողականորեն ավելացնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և փորձելու է ռազմա-քաղաքական առումովշրջադարձերի տանել տարածաշրջանը:Վրաստանը վաղուց է շրջադարձեր անում դեպի արևմուտք, մասնավորապես դեպի ՆԱՏՕ: ՆԱՏՕ-ն պաշտոնապես արդեն հայտարարել է, որ

պատրաստ է ընդունել Վրաստանին:Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը, պաշտոնապես դեռ պահպանում է «լավ» հարաբերությունները ՌԴ հետ, սակայն ռուսական կողմից, ՀՀ իշխանություների նկատմամաբ ակնհայտորեն չկա լիարժեք վստահություն:Պաշտոնական Բաքուն առայժմ Ռուսաստանի դեմ բացահայտ քայլեր չի անում, սակայն օրեցօր ավելի է մերձենում Թուրքիայի հետ: Դրա հերթական

վկայությունը վերջերս հայկական Շուշի քաղաքում ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական նոր դեկլարացիան է, որն ընդգրկում է սերտ համագործակցություն բոլոր ոլորտներում: Հատկապես կարևորվել են երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման և ռազմական ներուժի ավելացման հարցերը:Իսկ դեկլարացիայի ստորագրումից հետո Էրդողանը, Ադրբեջանի պառլամենտում հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմական բազայի տեղակայման հարցով խորհրդակցելու է ՌԴ նախագահի հետ: Իր այդ հայտարարությունը նա վերահաստատել է նաև Անկարա վերադառնալուց հետո:Այս թեմային բնականաբար արձագանքել է պաշտոնական Մոսկվան: ՌԴ

ԱԳ նախարար Լավրոնը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ տարածվող շշուկները չի մեկնաբանում, ինչը նշանակում է, որ այդ գաղափարի շուրջ արված Էրդողանի պաշտոնական հայտարարությանը, Մոսկվան առայժմ լուրջ չի վերաբերվում: Մոտ օրերս Լավրովն ու Չավուշօղլուն Անթալիայում հանդիպելու են, և քննարկելու են նաև Արցախի շուրջ առկա հարցերը:Եթե նայենք իրականությանը և փաստերին, ապա թուրքական զինվորականները և ավիացիան արդեն երկար ժամանակ է գտնվում են Ադրբեջանում: Մի գուցե

հրահանգիչների, կամ ռոտացիոն սկզբունքով արվող և բավականին հաճախակի դարձած զորավարժությունների տեսքով, բայց, այնուամենայնիվ, նրանք Ադրբեջանի տարածքից չեն հեռանում: Մյուս կողմից, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ունենալու իմաստ կարծես թե չկա, որովհետև գոնե տեսանելի ապագայում Ադրբեջանի անվտանգությանը ոչինչ առայժմ չի սպառնում:Կա նաև հարցի իրավական կողմը և, ըստ Ադրբեջանի սահմանադրության, արգելված է իր տարածքում օտարերկրյա

ռազմաբազայի տեղակայումը: Իհարկե, այն կարելի է փոխել, բայց նույնիսկ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում դա այդքան էլ հեշտ չի լինի:Հետևաբար, մեծ հաշվով Մոսկվային առաջիկայում կանհանգստացնի ինչպես թուրքական ռազմական ներկայությունն Արցախի շուրջ, այնպես էլ Ադրբեջանի հետևողական թեքումը և մերձեցումը դեպի Թուրքիա, ՆԱՏՕ և արևմուտք: Այս պահին, ռուսական կողմից դեռ չեն երևում քայլեր, որոնք կհակակշռեն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցության հետևողական աճին: Պաշտոնական Մոսկվան, դեռևս նախընտրում է սպասել, և

հանդես չգալ որևէ դիրքորոշմամբ:Այն պահից, երբ Ադրբեջանը՝ թուրքական բանակի հետ համատեղ պատերազմեց ընդդեմ ՀԱՊԿ անդամ Հայաստանի և նրա երաշխավորության տակ գտնվող Արցախի, այդ պահից Բաքուն փաստացի ընտրեց ՆԱՏՕ-ի ճանապարհը:Ընդ որում՝ ՆԱՏՕ-ն դեմ չէր այդ պատերազմին, և թույլ տվեց, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակը մինչև վերջ կռվի ընդդեմ հայերի: Իսկ Ադրբեջանում որևէ տիպի թուրքական ռազմաբազայի հայտնվելը, միանշանակ պետք է դիտարկվի որպես ՆԱՏՕ-ի ընդլայնում ռուսական ռազմավարական շահերի գոտում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.