Թեհմինա Վարդանյանը Հայկ Մարությանին է դիմել…

Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում. Վերջին օրերին

լուռ հետևում եմ Մարության & ՔՊ փոխհրաձգությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու

«Լույս» խմբակցության անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկված Թեհմինա Վարդանյանը:Նա, մասնավորապես, նշել է. «Արայիկ Հարությունյանը արդեն ոչ թե կուլիսներում, այլ եթերով Մարությանին մեղադրեց կապիտուլյանտին բացահայտ չսատարելու համար: Մեղադրո՞ւմ եմ Արայիկին: Ոչ:

Արդարացի է, չէ՞ որ Կարգին Հայկոն մեկ անձի ռեյտինգի շնորհիվ է 2018 թվականին լոնք անելով հեղափոխությունից հետո մտել ՔՊ ու 81% քվե ստանալով դարձել քաղաքապետ Հայկ Մարության:Արձակուրդ գնալու հարցում վերջինս ռեկորդակիր է: Արձակուրդ էր նաև քարոզարշավի օրերին:

«Բկլիկ Ձկնիկը» լող տվեց, լող արեց, իջավ ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը: Որևէ մեկս կասկած չունենք նրա ինքնապաշտպանական բնազդի վրա: Ի դեպ, ընտրությունների հենց հաջորդ օրը մեր քաղաքապետը բրուտալ կերպարով վերադարձավ աշխատանքի ու սկսեց ապացուցել տղամարդկությունն

ու սկսեց 3 տարի անց գործ անել:Կապիտուլյացիայից հետո, շուրջ 8 ամիս Մարությանը լռեց, այնինչ իրեն ձայն տված քաղաքացիները ուզում էին լսել` ի՞նչ կարծիքի է երկրում ստեղծված ծանր ներքաղաքական իրավիճակի ու այո´, կապիտուլյացիայի ու վերջինս իրականացնող անձի մասին: Ի՞նչ արեց` լռեց:Տարբեր շրջանակներում խոսում էին, որ դժգոհ է իր քաղաքական թիմից ու կոշտ է արտահայտվում իր վերադասի մասին: Ես և պրն. Խաժակյանը նոյեմբերին նախագիծ մուտք արեցինք, որով ուղերձ էինք հղում` կառավարության հրաժարականի պահանջով: Ի՞նչ արեց Մարությանը: 4 ամիս անց, օրենքի ուժով

նախագիծը ներառեց օրակարգ: Չէ, կողմ չքվեարկեց: Նույնիսկ ձեռնպահ չքվեարկեց: Քվեարկեց դեմ:Երեկ ՔՊ «ռահվիրանը», armtimes-ը մի ծավալուն հոդված գրեց` հասկացնելով Մարությանին` երիտասարդ, իրերդ հավաքիր, գնացքդ մոտենում է: Հոդվածը մեծ շուքով սկսեցին տարածել քպ-ականներ ու Մարությանի

անմիջական ենթակայության տակ գտնվող մարդիկ:Մարդ չուտի, չխմի, հետևի այս գզվռտոցին: Միմյանց արժանի են:Հ. Գ. Էէէէէէհ Հայկ ջան, ասողին լսող էր պետք: Հավատում եմ, որ մարդկային նորմալ զգացողություններ են արթնացել երկիր կորցնելուց ու այդքան զոհ ունենալուց հետո: Անկեղծ հավատում եմ, բայց դուխ էլ էր պետք»:նյութի աղբյուր՝ iravaban.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.