Զգում ենք պողպատի զորությունը…Վերջապես ով ընկավ առաջինը հարվածի տակ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության

տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը

2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է, որ համայնքի սեփականությունը

հանդիսացող 1.0հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Ա․ Սարգսյանին՝ 150․000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալը, առանց սեփականատիրոջ համաձայնության, 0.02հա մակերեսով հողամասը ենթավարձակալության է տրամադրել «Արմենիա Թելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին 115․000 դրամով։

Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։ Համայնքի սեփականությունը հանդիսացող 0.142հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Հ. Համբարձումյանին 3150 դրամ վարձավճարով, սեփականատիոջ համաձայնությունը ստանալով՝ վարձակալը

0.02հա մակերեսով ենթավարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին 35.000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014թ.-ին ստացել է լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 24.06.2022թ.-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի

սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերից առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։ Արդյունքում թույլ են տրվել հետևյալ խախտումները՝ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ենթավարձակալության են տրամադրվել՝ խախտելով նպատակային նշանակությունը, և տրամադրվել են ավելի մեծ արժեքներով։

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում՝ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի նկատմամբ պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.