Տեղ գյուղի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել…ինչ է կատարվում սահմանին

Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են Անդրուն քարեր անվանյալ

դաշտամաս՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։

Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում«Տեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի

վարչական տարածքների հատման կետում, մի փոքր վերև թշնամին դիտակետեր ունի։ Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։Ներսես Շադունցը Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի

վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել է դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։ Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.