Նոր տեղեկություն…..ինչ է կատարվում դրամի փոխարժեքի հետ…ինչ է սպասվում

Lragir-ը գրել է․ Արդեն երկրորդ օրն է՝

Հայաստանում դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվում է․․Այսօր արդեն փոխարժեքը կազմում է մեկ դոլարի դիմաց 490 դրամ․․Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ նորմալ գործընթաց

է տեղի ունենում՝ Հայաստանին բնորոշ։ «Ամառվա ամիսներին բնորոշ է, թեև ըստ էության դա արհեստական ներարկում կարելի է համարել, որովհետև տնտեսությունն այս փուլում է մի քիչ աշխուժություն ունենում․․

Գյուղատնտեսական աշխատանքների սեզոնն է, նաև մրգի որոշ տեսակի արտահանում է իրականացվում, զբոսաշրջությունն է ակտիվացել, չնայած զբոսաշրջությունը պայմանական կարող ենք հիշատակել, քանի որ հիմնականում Հայաստան գալիս են արտերկրում ապրող մեր հարազատները․․Այսինքն՝ դոլար է մտնում Հայաստան։ Եվ մյուս ոլորտներն էլ, շնորհիվ ձեռներեցների համառության, որոշակի աշխուժություն են

գրանցում։ Սա նորմալ երևույթ է, արտառոց ոչինչ չկա»,- ասաց Թաթուլ Մանասերյանը․․Տնտեսագետի խոսքով՝ դոլարի արժեզրկումը չի կարող բացասաբար ազդել տնտեսության վրա։ «Եթե չարաշահումներ չլինեն, եթե պետության վերահսկողական գործառույթը բավարար մակարդակի վրա լինի, գնագոյացմանը հետևեն, բացասական զարգացումներ չեն կարող տեղի ունենալ։ Մենք չունենք այնպիսի ապրանքներ, որոնց մրցունակությունը բարձր է, բայց դրամով արտահայտված գինը խանգարում է»,- նշեց նա․․Հարցին, թե առաջիկա ամիսներին այս իրավիճակը կպահպանվի՞, թե դոլարը դարձյալ կարող է արժևորվել, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց․ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր կղեկավարեն ոլորտները․․Տվյալ

ոլորտը հիմա ղեկավարում է Կենտրոնական բանկը, և մշտապես պրոֆեսիոնալներ են իրենց գործն արել, երբեք բնական տրենդին դեմ տարբերվող գործիքներ չեն կիրառել․․Եվ սա հենց ԿԲ զուսպ, հավասարակշիռ քաղաքականության արդյունքն է։ Մյուս ոլորտները, եթե կարողանան գոնե 1-2 տոկոս այդ պրոֆեսիոնալիզմն ունենալ, և եթե Հայաստանում դադարի կոռուպցիան, այսինքն՝ բարեկամներին ու ընկերներին պաշտոններին նշանակելը, ոչ թե պրոֆեսիոնալներին, պատկերն այլ կլինի։ Սա ավելի վատ կոռուպցիա է, քան այն, ինչ սովորաբար ընդունված է կոռուպցիա որակել․․Բայց ես կհորդորեի, որ

կառավարությունը դա իրեն չվերագրեր, որովհետև չկա այդպիսի հստակ քաղաքականություն, որը կառավարությունը կարող է մեջբերել ու ասել՝ այս քաղաքականության արդյունքում մենք եկանք այս նպատակների իրագործմանը։ Մենք արարող ժողովուրդ ենք, բայց վերցնել ու ուրիշի արածն իրեն վերագրել, ես կհորդորեի, որ այդ արատավոր պրակտիկային վերջ տրվի» նյութի աղբյուր՝ goodblog.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.