Առաջին ու կարևոր քայլը..Միանվագ 500.000 դրամի օգնություն կտրամադրվի բոլոր նրանց,ովքեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի

22-ին ստորագրել է ԱՀ կառավարության որոշում, համաձայն որի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով

վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած Արցախի Հանրապետությունում հաշվառված այն անձանց, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500 000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, ԱՀ պետական բյուջեի միջոցների

հաշվին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն:Ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձանց են հավասարեցվում նաև պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում (վնասվածք) ստացած այն անձինք, ովքեր տարաբնույթ

պատճառներով չեն դիմել բժշկական օգնություն ստանալու համար, կամ դիմել և տարաբնույթ պատճառներով չեն ստացել այն:ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.