Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայկական Շուշիի օկուպացիայի գործողությունների մասին մանրամասներ է .հայտնել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը

խոստովանել է, որ ադրբեջանցի սպայի և, ընդհանուր առմամբ, բանակի մարտական պատրաստության հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի զինված ուժերը։Այդ մասին նա ասել է Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա խոսել է նաև ադրբեջանական բանակի գործողությունների մասին՝ Շուշիում։ Նա խոստովանել է,

որ այս գործողության շատ մանրամասներ դեռ գաղտնի են«Ադրբեջանի նախագահը մի քանի լուրջ հանձնարարականներ է տվել Շուշիի գործողությունը կազմակերպելու համար: Երկրի ղեկավարը հատուկ հանձնարարել է, որ գործողությունը պլանավորելիս և իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ

Շուշին մեր մշակութային կենտրոնն է: Այստեղ մենք մի քանի դժվարություն ունեցանք: Դա պայմանավորված էր նրանով, որ մենք չէինք կարող ակտիվորեն օգտագործել հրետանին»,-ասել է

նա։Հասանովը խոսել է նաև իրենց համար եղանակի մասին․ «Եղանակը նույնպես ամպոտ էր այդ օրը, ուստի գործողության ընթացքում մենք չէինք կարող օգտագործել անօդաչու թռչող սարքեր: Դժվարություններ կային նույնիսկ հետախուզություն իրականացնելու հետ կապված: Միևնույն ժամանակ, մենք չենք օգտագործել մեր ինքնաթիռներն ու ուղղաթիռները », – ասել է Ադրբեջանի ՊՆ-ն։Հասանովը հայտնել է, որ

իրենց ԶՈՒ-ն ճանապարհ են հարթել, ինչը անակնկալի է բերել հայերին, քանի որ հարձակումն այլ ուղղությամբ են սպասելիս եղել և ուժերն այլ տեղ կենտրոնացրել։«Բացի այդ, հետախուզական ստորաբաժանումներն ու մեր էլիտար հատուկ ջոկատայինները գործողություններ են իրականացրել Շուշիում »,-ասել է նա։նյութի աղբյուր՝ iravaban.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.