Հայտնի է արդեն ով կվերցնի և ով կդնի մանդատը

«Հրապարակ»-ը գրում է. ««Պատիվ ունեմ» դաշինքում հետընտրական

բուռն զարգացումներ են ընթանում՝ ով վերցնի մանդատը, ով բացարկի դիմում գրի։Սերժ Սարգսյանը ցանկանում է հնարավորինս մեծ թվով ՀՀԿ-ականներ գործուղել խորհրդարան։ Նա այնքան էլ գոհ չէ ներկա համամասնությունից,

որ յոթ հոգանոց խմբակցությունում չորս պատգամավոր լինելու են ՀՀԿ-ի քվոտայով, երեքը՝ Վանեցյանի։ Հիշեցնենք, որ Վանեցյանի կողմից ներկայացված թեկնածուներն են Վերահսկիչ պալատի նախկին

նախագահ Իշխան Զաքարյանն ու իմքայլական նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Արթուր Վանեցյանը նախօրեին ասաց, որ ինքը նույնպես կվերցնի մանդատը։ Մինչդեռ ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա, և մեկ հոգով էլկավելանա իրենց թիմակիցների թիվը՝ ի դեմս գյումրեցի Մարտուն Գրիգորյանի Հիմա փորձում են համոզել, որ և Տարոն Մարգարյանը, և Իշխան Զաքարյանը

օրենսդիր մարմնի համար հարմարգործիչներ չեն, ճիշտ կլինի՝ հրաժարվեն մանդատներից, և խորհրդարան անցնեն Թեհմինե Վարդանյանն ու Մարտուն Գրիգորյանը»:Մանրամասներ՝ը թերթի համարում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.