Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց…ով որքան ձայն է ստացել….ամեն բան հասանելի է

Ժամը08.25 դրությամբ ԿԸՀ-ն ավարտել է արտահերթ խորհրդարանական

ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Հաշվարկվել են բոլոր 2008 ընտրական տեղամասերի արդյունքները:Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.«Քաղաքացիական պայմանագիր» -–53,92% (687251

ձայն),«Հայաստան» դաշինք — 21,04% (268165) «Պատիվ ունեմ» դաշինք — 5,23% (66633),«Բարգավաճ Հայաստան» — 3,96% (50416) «Հանրապետություն» — 3,04% (38713),Հայ ազգային կոնգրես – 1,54% (19647),«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 1,5% (19142),«Ազգային ժողովրդական

բեւեռ»- 1,47% (18767),«Լուսավոր Հայաստան» — 1,22% (15557),«5165» ազգային պահպանողական շարժում- 1,22% (15534),«Ազատական» – 1,17% (14923) Մնացած 14 ուժերը հավաքել են շատ ավելի քիչ ձայներ:Հատկանշական է, որ իշխող ուժը առավել վատ ցուցանիշ է արձանագրել Երեւանում:

Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ստացել է ընդամենը 41 տոկոս ձայն: Խորհրդարանում մեծամասնություն կազմելու հնարավորություն կուսակցությունը ստացել է մարզերի հաշվին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.