Վրաստանը փոխել է երկրի մուտք գործելու կանոնները…մանրամասներ

Վրաստանը փոխել է երկիր մուտք գործելու կանոնները

Կառավարության կայքում հրապարшկվել են նոր կարգավորումները, դրանք ուժի մեջ են մտել հունիսի 16-ից։Մինչև 10 տարեկան քաղաքացիները Վրաստան մուտք գործելու համար ազատվում են սահմանին ՊՇՌ թեստի

բացասական արդյունքի պարտադիր տրամադրումից:Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության որոշման մեջ։ Նշվում է, որ նոր կարգավորումը տարածվում է Վրաստան մտնող բոլոր երկրների երեխաների վրա։ Բացի այդ, նրանք նաև ազшտվում են երկրում գտնվելու երրորդ օրը ՊՇՌ

թեստավորման անցկացումից։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 16-ից։Հիշեցնենք, որ ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործելու համար Վրաստանի կողմից սահմանված կանոնները միասնական են և տարածվում են նաև Հայաստանի քաղաքացիների վրա:Երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է լրացնել և տրամադրել պաշտոնական` registration.gov.ge կայքում տեղադրված

հարցաթերթիկը։Հարցաթերթիկի դաշտում քաղաքացիները պետք է լրացնեն քաղաքացիության մասին տվյալները, նշեն գտնվելու վայրը (ճանապարհորդության մեկնարկային կետ), անունը և ազգանունը, անձնագրի համարը, հեռախոսահամարը: Անհրաժեշտ է նաև թողնել այլընտրանքային կոնտակտային համարը, մուտքագրել էլեկտրոնային փոստը, ինչպես նաև Վրաստանում մնալու հասցեն:Նշենք, որ

Սահմանի հատումը հնարավոր է միայն ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը ստացվել է առավելագույնը վերջին 72 ժամվա ընթացքում:Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր չեն պատրաստվում մնալ Վրաստանում, այլ Ռուսաստանից ցամաքային ճանապարհով գալիս են Հայաստան։Իսկ եթե քաղաքացիները մնում են Վրաստանում, ապա 3-րդ օրը նրանք պարտավոր են կրկին անցնել COVID-19 թեստ։

նյութի աղբյուր՝ arm-truenews.ru

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.