Մեր երկրում կան սպաներ,որ 20 տարուց ավելի ծառայում են և բնակարան չունեն,ուստի….ՓԱՇԻՆՅԱՆ

Չեմ բացառում, որ կան ուժեր, որոնք ամենատարբեր խոչընդոտներ

են հարուցել այս ընթացքում, որ սառեցվի գերիների վերադարձը, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նկատառումով: Աբովյան քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:Ինչ վերաբերում է երեկ ականապատ դաշտերի

քարտեզների դիմաց 15 հայ գերեվարվածների վերադարձին, նա նշեց, որ կառուցողական քայլին կառուցողական քայլով ենք պատասխանել:«Մեկ ռեգիոնի քարտեզ ենք տվել, ընդ որում, ցավոք սրտի, ասեմ՝ այդ ականադաշտերը մեզ և իրանց չեն բաժանում իրարից, դա

ադրբեջանցիների թիկունքում է: Դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք էդ քարտեզներից, երբ հասկացել ենք, որ իրենք դադարեցնում են գերիների վերադարձը, մենք էլ ենք դադարեցրել: Մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ, բայց մեր

հանրությունը չի հասկանա, որ մենք գերիներ ունենալու պարագայում միակողմանի վերադարձնենք»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այդ կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ իրենք մոլորված զինվորին վերադարձրին:«Մենք պետք է գնահատենք դրական տեղաշարժերը: Պետք է գնահատենք իրադրությունը լիցքաթափող

գործողությունները»,- ընդգծեց Փաշինյանը:Այնուհետ նա խոսեց բանակից՝ նշելով, որ այսօր մեր բանակում կան ազնվագույն գեներալներ, գնդապետներ, որոնք տուն չունեն:«Էս ուրիշ գեներալների մասին է: Ցավոք սրտի, մենք անընդհատ խոսում ենք տարբեր պիտակավորումներով գեներալների մասին, բայց մոռանում ենք մեր ազնվագույն

բազմաթիվ գեներալների, գնդապետների, սպաների մասին: Էսօր գիտե՞ք, որ մեր երկրում կան գեներալներ, որ 20 տարուց ավելի ծառայում են և բնակարան չունեն, վարձով են ապրում: Մեր բանակում էդպիսի գեներալներ կան: Մենք անընդհատ ասում ենք՝ վայ էն

մեկի դղյակը, էն մեկինը… Ես երբ որ մարդկանց նշանակում եմ, հանդիպում եմ և ապշած եմ, որ մեր բանակում էսօր կան գեներալներ, որոնք չունեն բնակարան, վարձով են ապրում: Իր

բնակարանի խնդիրը մեր խնդիրն է: Եվ մենք պիտի ապահովենք, որ ինքը չմտածի՝ վայ, էրեխուս ուսման վարձն ինչ եղավ, բա էս տանտերը գինը բարձրացնում է, տնից հանում է և այլն»,- շարունակեց Փաշինյանը:

Ավելին՝աղբյուրում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.