Երևի մոռացել ես..բա վարչապետ էիր մի բան անեիր էդ խի նորից արթնացար

Շատերդ էլ այսօր հիշում եք Արամ

Սարգսյանի ղեկավարման տարիները։ Ճիշտ է այն քիչ էր, բայց մոտ մեկ տարվա վարչապետության ընթացքում նա ոչինչ չի արել ՀՀ բնակչության կյանքը բարելավելու համար, քարը քարին չի դրել, մարդկանց մատից փուշ չի հանել, ու սա, սրա նման անբարոյականը

համարձակվում է բոլորին մեղադրել։Ախր դու ինքդ էլ գիտես, թե ինչ սարսափելի վիճակում են եղել քո իշխանության օրոք մարդիկ։ Ով չգիտի, որ սրա վարչապետության ժամանակաշրջանն իր կենսագրության ամենաամոթալի ժամանակահատվածն է եղել։ Նա այն գործիչներից է, ովքեր լինում են պետական պաշտոնում, վայելում դրա արտոնություններն ու առավելությունները, օգտվում ամեն տեսակ

արտոնություններից, ինչից հետո, երբ նրանց հեռացնում են, նեղանում են ու դառնում ընդդիմադիր:Բայց ինչու են նրանց նեղացնում։ Իրավացի եք, անգործության պատճառով։ Մի մարդ, եթե կիլոմետրերով հեռու է պետական կառավարման համակարգից, ուրեմն՝ նա չի կարող շարունակել պաշտոնավարել։ Մեկ տարի էս

կառավարել և լափամանիցդ այն կողմ չես նայել, հիմա ում ես հիմարեցնում կամ մոլորեցնում։ Զարմանալին այն է, թե ինչպես կարող է նման անփառունակ, տխրահռչակ սեփական անցյալից հետո դեռ երես ունենալ և խոսել քաղաքացիների հետ և խոստումներ շռայլել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.