Սերժ Սարգսյանը հայտնեց թե ինչ է խոսել Օնիկ Գասպարյանի հետ

Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Պատիվ ունեմ»

դաշինքի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո Օնիկ

Գասպարյանն ինձ զանգահարել է: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ, կոպիտ խոսքեր եղել են։ Ես նույնիսկ չեմ հիշում՝ հայհոյել ենք, թե չենք հայհոյել, բա ի՞նչ անեինք, գովասենեի՞նք, ասեինք՝ ապրե՞ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել, ասեինք մալադե՞ցՉի եղել դա։ Անկեղծորեն պիտի ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին էր պատկանում։ Ես տևական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին, որտեղ ինքը աշխատել է, իր պարտականությունները շատ նորմալ կատարել Բայց չե՞ք կարծում, որ ծիծաղելի է, իր համերկրացին, որ էդքան պաշտոններ ու

կոչումներ է իրենից ստացել, զանգահարում է ինձ և իր համաձայնությունն է հայտնում մարդուն, ով ինքն իրեն հռչակել է Գերագույն գլխավոր հրամնատար։ Բայց այդ չի կարևորը։ Կարևորը հետևյալն է՝ ինչպիսի՞ փոխհարաբերություններ են իրենք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ։Արդյունքը եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության։ Հիմա այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է իր

ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել, դա կերևա, երբ որ մենք հետաքննություն անցկացնենք։ Իսկ հետաքննություն մենք անց ենք կացնելու։Գիտե՞ք, երբ Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է, հետևյալն է եղել խոսակցությունը․ ինքը զանգահարել է, ինձ ասում է, որ ես Սյունիքում եմ և էստեղ դժվար իրավիճակ է։ Ես հարցնում

եմ՝ ի՞նչ դժվար իրավիճակ է, ասում է՝ կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք։Ես էլ ասել եմ՝ մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները։ Որևէ կերպ պետք չէ նպաստել այլ գործողություններ կատարելուն կամ այլ որոշումներ կայացնելուն, որոնք

նշված չեն կապիտուլյանտի կողմից ստորագրված փաստաթղթում։Այնտեղ 300 քառ․ կմ մեր զորքերի վերահսկողության տակ էր, Կուբաթլուի հատվածում, 288 քառ․ կմ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ԱՂԲՅՈՒՐՈՒՄ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.