Ադրբեջանը տրամադրել է 6 հայ զինծառայողների վիճակի մասին փաստաթուղթ

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից

գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝սույն թվականի հունիսի 8-ին Մարդու

իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ, տեղեկացնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունիցՄիաժամանակ Եվրոպական

դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս

առաջադրված մեղադրանքները Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը

չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ:աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *