Ողբերգական ավտովթար..Գրիգորը մահացել է..նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայի տակ

ժամը 01։31-ին

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կա

տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․) շրջվել է. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին։Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության

ավտոմեքենային, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և մոտեցրել այն ավտոքարշակին։Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժա 01:30-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի,

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հաշվառված, 34-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Opel Corsa ավտոմեքենայով Առինջ գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի վերելքոտ ավտոճանապարհով դեպի վեր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ բախվել է

ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող բետոնե պատին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը տեղում մահացել է, ավտոմեքենան էլ գլխիվայր շրջվել է…ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.