Նիկոլին աջակցում են տասնյակ հազարավոր մարդիկ,որոնց ես ժեխ եմ անվանում….Բադասյան

«Առաջին

լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը.Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ

խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ, բայց Հայաստանը չի արձագանքում այդ կոչին: Դուք ինչպե՞ս եք գնահատում դրա հնարավորությունը, կա՞ այդպիսի շանս, թե ոչ, որքանո՞վ է մեզ դա ձեռնտու:Ես չգիտեմ՝ Ալիևն ինչ է ուզում, ինչ պայմաններով է ուզում, բայց ես մի

բան գիտոմ թե որպես պաշտոնյա, թե որպես քաղաքացի, որ եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքելիս լինենք, ինչպես կապիտուլյացիան է կնքվել, ամեն դեպքում մենք պետք է տեղ թողնենք, որպեսզի հետագայում այս ամենը մենք հետ վերադարձնենք: Այսինքն պատերազմով հետ վերադարձնենք: Խաղաղության պայմանագիր են ուզում, թող

ԼՂԻՄ-ը վերադարձնեն, նոր մենք կկնքենք: Չեն վերադարձնի, չենք կնքի: Ընդ որում, դա ենթադրում է նաև Արցախի կարգավիճակի ճշգրտում: Մենք միայն այդ պայմաններով կարող ենք կնքել խաղաղության պայմանագիրը: Այս առումով ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր:Ինչ զարգացում ուզում է լինի, սրանից հետո ի՞նչ զարգացումներ կարող են

լինել:Ինչպիսի՞ իրավիճակ է Արցախում, որի խորհրդարանում անընդհատ հայտարարություններ են լինում, պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Օրերս էլ Արթուր Աղաբեկյանը ազատվեց նախագահի խորհրդականի պաշտոնից:Ես չգիտեմ՝ ով ինչ է պահանջում, ես մի բան գիտեմ, որ չի կարելի զուգահեռներ տանել Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատրաստվել է

պատերազմին պարտությամբ: Աշխարհի միակ գերագույն գլխավոր հրամանատարն է, որ սեփական երկրի պարտությանը պատրաստվել է: Եվ պատերազմից առաջ է պատրաստվել, և պատերազմի ընթացքում է պատրաստվել:Իսկ Արայիկ Հարությունյանը չէր կարող պատրաստվել և չէր կարող տեղեկանալ այդ ամենին: Ինքն առնվազն գոնե դш վաճան չի: Եթե ունի կատարած հшն ցանքներ, դա այլ հարց է, բայց դավաճան չէ: Իսկ նրա

հրաժարականը պահանջողները դա պահանջում են, որովհետև համարում են դш վաճան: Իրենք կարծես թե նաև անցած տարվա ընտրությունների արդյունքներն են վիճարկում, բայց պետք է վեր կանգնենք այդ ամենից: Արցախը մենք կորցնում ենք, մենք այսօր խնդիր ունենք Արցախը հայկական պահելու: Իսկ եթե մենք դա չանենք, ուղղակի կթերթենք հայոց պետականության վերջին էջը:Կարծում եք՝ Արցախի իշխանությունները չեն աջակցում Նիկոլ Փաշինյանին այս արտահերթ ընտրություններո՞ւմ:Ես որպես Արցախի իշխանության

մաս կազմող անձնավորություն, եթե այսպես արտահայտվում եմ, դրանից երևո՞ւմ է, որ ես Նիկոլ Փաշինյանին աջակցում եմ: Ոչ, Արցախի իշխանությունների մեծ մասը, եթե նույնիսկ բարձրաձայն չեն ասում, բոլորն էլ դեմ են Նիկոլ Փաշինյանին: 99 տոկոսը դեմ է:Արցախում առաջացած խնդիրներին որքանո՞վ է հնարավոր լինում լուծում տալ:Հրաժարական

պահանջողները անձնական ոխ ունեն: Եթե նրանք գան ինձ հետ բանավի ճեն, նրանք չեն կարող ապացուցել, որ պետության շահն է պահանջում, որ Արայիկ հարությունյանը հրաժարական տա: Եթե ապացուցեն, ես պատրաստ եմ միանալու իրենց, բայց իմ համոզմամբ, իրենք անձնական ոխի սահմաններում են դա անում:ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ԱՂԲՅՈՒՐՈՒՄ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.