Մեղրիի բնակչությունը 60 օրում պետք է հեռանար քաղաքաից…Քոչարյանի որոշումը

60 օրում ցանկանում

էր Մեղրին հանձնել, իսկ այսօր «Միջանցք» բառը կիրառելը հանցագործություն է համարում։ Փակ դահլիճներում խրոխտ ելույթներով հանդես եկող մեկը, հայտարարել

է, թե «Միջանցք բառը կիրառելը հանցագործություն է»: Միջանցքի մասին այսօր խոսում է մեկը, ով ժամանակին ցանկանում էր մի ամբողջ Մեղրի տալ Ադրբեջանին: Ինչպես 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց’ Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդկանց շնորհիվ՝

Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի, ովքեր խափանեցին այդ ծրագիրը, և դրա դիմաց վճարեցին իրենց կյանքի գնով։ Համաձայնագիրը, որի գոյությունը տարիներ շարունակ հերքվել էր Քոչարյանի ու նրա իշխանության կողմից, ի թիվս այլ փաստաթղթերի 2008-ին ստացել էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը: Ըստ այդ փաստաթղթի՝ Մեղրին պետք է փոխանցվեր Ադրբեջանին՝ Ղարաբաղի

դիմաց: Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվելու էին Հայաստանի Հանրապետությա­նը, Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաննե­րում, ինչպես նշված է Ա հավել­վածում) փոխանցվում էր Ադրբե­ջանի Հանրապետությանը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հա­յաստանը պետք է իրականացներ իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական

բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդա­մի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կու­բաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շր­ջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվեր սույն Համա­ձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում։ 60 օրվա ընթացքում պետք է իրականացվեր

Մեղրիի շրջանի բնակչու­թյան և ներկայումս Աղդամի, Ֆի­զուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շա­հումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը

Հայաստանի Հանրապետության տարածք։ ՀԳ. Ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է բազմիցս շեշտել, Մեղրիի փոխանակման թեման քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին, իսկ ներկայիս կառավարությունը երբեք ոչ պաշտոնապես, ոչ ոչ պաշտոնապես չի քննարկել միջանցքի, տարածքի փոխանակման հետ կապված հարցեր։ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.