Կարմիր խաչը՝գերեվարված 6 հայ զինվորների հե հանդիպման մասին

Մենք այս պահին կողմերի հետ գտնվում ենք երկխոսության մեջ՝

դեպքի կապակցությամբ:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝

անդրադառնալով այն հարցին, արդյո՞ք Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածքից մայիսի 27-ին գերեվարված 6 հայ զինծառայողների հետ, թե՞ ոչ:Ամատունին նկատեց,

որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել այն բոլոր քաղաքացիներին, որոնց

գերեվարումը հաստատված է:«Վերջին մեր այցելությունը եղել է մայիսի վերջին: Մենք այցելել ենք այն մարդկանց, որոնց գերեվարումը հաստատված է և որոնց նախկինում տեսակցել ենք»,-շեշտել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.