Էրդողանի նոր շանտաժը Մոսկվային

Հայաստանի վարչապետի Ֆրանսիա

և Բելգիա կատարած աշխատանքային այցի, և ընդհանրապես Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ստվերում մնաց Հայաստանի համար թերևս

նշանակալի հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող մեկ այլ այց՝ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու այցը Թուրքիա: Նրա հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է և պատրաստ է ռեգիոնալ գործակցության, այդ թվում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռյակի հետ: Վրաստանի վարչապետի Թուրքիա այցի և Էրդողանի հետ հանդիպման տեղեկությունների

համատեքստում ուշադրության է արժանի մի հանգամանքԿարծես թե չի խոսվել ռեգիոնալ 3+3 կամ 6-ի ձևաչափի մասին: Սա էական հանգմանք է, որն արժանի է ուշադրության: Ինչպես հայտնի է, այդ ձևաչափը քննարկվել է ռուս-թուրքական, իրան-ռուս-թուրքական շրջանակում: Դրան դեմ է արտահայտվել Վրաստանը, ինչի պատճառը կամ առիթը իհարկե եղել է Ռուսաստանի հետ այդ երկրի ունեցած հայտնի

խնդիրներն ու անհամաձայնությունները:Ի դեպ, ուշադրության է արժանի և այն, որ Էրդողանը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը խոսել է Վրաստանի տարածքային ամբողջությանը սատարելու մասին, նշելով, թե Աբխազիայի և Օսիայի հարցերը պետք է լուծվեն տարածքային ամբողջության շրջանակում: Իհարկե, Թուրքիայի այդ դիրքորոշումը անակնկալ կամ զարմանալի չէ, ի վերջո կա Ադրբեջանի և արցախյան հարցի հանգամանքը, մյուս կողմից սակայն Անկարայի դիրքավորումն ու 6-ի կամ 3+3-ի ձևաչափի շուրջ լռությունը կազմում են խոսուն պատկեր:Թուրքիան այդպիսով ըստ էության ընդառաջում է Վրաստանի

դիրքորոշմանը, այլ կերպ ասած՝ հավանության արժանացնում այն, որ Թբիլիսին ՌԴ հետ ունեցած հակասությունների հիմքով մերժում է 6-ի ռեգիոնալ ձևաչափի քննարկումը: Առաջին հայացքից այդ ձևաչափի հարցում շահագրգռված Թուրքիան մեղմ ասած պակաս շահագրգռված չէ և այն, որ ռեգիոնալ գործակցության հարցում դուրս մղվի Ռուսաստանը և Թուրքիայի դերը լինի այսպես ասած բացառիկ: Այստեղ է նաև Էրդողանի այն հայտարարության շոշափելի տողատակերից մեկը, թե Անկարան պատրաստ է գործակցել ռեգիոնալ՝ Թոււրքիա- Վրաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով:Այդ հայտարարությունները անկասկած չպետք է դիտարկել միարժեք, աներկբա, սակայն դրանցում անշուշտ նշմարվում է ՌԴ-ին

նետվող մարտահրավերը և որոշակի շանտաժը: Թուրքիային այդ առումով թերևս մտահոգում է այն, որ Մոսկվան կարող է «դավաճանել» ռուս-թուրքական ձևաչափին և ինչ-ինչ պայմանավորվածությունների գնալ Արևմուտքի հետ, հատկապես Բայդեն-Պուտին հանդիպմանն ընդառաջ: Այդ պատճառով Անկարան թերևս խոսում է այն մասին, որ ինքն էլ իր հերթին կարող է պայմանավորվել Ռուսաստանին դուրս մղելու հարցու Ի դեպ, Էրդողանի այդ մտավախությունների մեկ այլ վկայություն է այն, ինչի մասին խոսել եմ օրերս, որ նա հայտարարեց հունիսի 16-ին՝ Պուտին-Բայդեն հանդիպման օրը Շուշի այցելելու, այլ կերպ ասած՝ Կովկասում իր դիրքերը հիշեցնելու մասին:Այս իրավիճակը խորհելու առիթ է Հայաստանի համար, թեև իհարկե այդ առիթներն ու պատճառները անկախ ամեն ինչից ահռելի են: Խնդիրն այն է, որ Հայաստանի

համար մի կողմից ցանկալի է, որ տեղի չունենա ռուս-թուրք-իրանական համաձայնություն ռեգիոնալ գործակցության այսպես ասած վեցյակի ձևաչափով, ինչով փորձ է արվելու օղակել ռեգիոնը և թույլ չտալ այլ դերակատարների մասնակցություն, մյուս կողմից սակայն մտահոգություն կարող է առաջացնել այն, որ Մոսկվայում կարող է աշխատել Էրդողանի շանտաժը, իսկ այնտեղ փորձեն նրան հանգստացնել կամ ժամանակ շահել դարձյալ Հայաստանի հաշվին: Այդ համատեքստում հավելյալ կարևորություն ստացավ Երևան-Փարիզ շփումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.