Վանեցյանի տհաճ անակնկալը Փաշինյանին ու իր թիմակիցներին…

Նախընտրական

քարոզարշավը չի սկսվել, բայց կուսակցություններն արդեն տվել են դրա մեկնարկը: Առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են և սա է պատճառը, որ քաղաքական ուժերը չեն ցականում ժամանակ կորցնել:Ընդդիմադիր դաշտն այս անգամ ակտիվ է քան երբևէ: Նախընտրական այս շրջանում ընդդիմադիր մյուս

ուժերից իր քայլերով էականորեն տարբերվում է «Պատիվ ունեմ» դաշինքը: Որքանով որ հասկանալի է դաշինքի մարզային այցերից, իրենք չեն պատարստվում նստել գրասենակներում և հանդիպումներ ունենալ

փակ տարածքներում: Օրեր շարունակ դաշինքի անդամները վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի գլխավորությամբ շրջում էին մարզերում, գնում քաղաքացիների տուն, նրանց հետ մի գավաթ սուրճ խմում, գյուղական գործերում օգնում և ֆուտբոլ խաղում երեխաների հետԱրթուր Վանեցյանի գլխավորած դաշինքն իր անմիջականությամբ ուժեղ հարված է հասցնում Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանն իր բոլոր

ելույթներում փորձում է ստեղծել տպավորություն, որ իրեն ընդդիմադիր ուժերը չեն կարող դուրս գալ ժողովրդի մեջ, իսկ Վանեցյանը բռնում և գնում է մարդկանց տուն, մարդկային ու առանց կեղծիքի զրույցներ վարում:Սա իսկապես տհաճ անականկալ է Փաշինյանի և իր արդեն փտած քարոզչական հնարքների համար: Այս տեսանկյունից լավ կլինի,որպեսզի ընդդիմադիր բոլոր ուժերը դուրս գան ժողովրդի մեջ, որպեսզի Փաշինյանը չկարողանա նրանց հրեշի կերպարներ ստեղծել ու իր համար ձայներ ապահովել:«Պատիվ ունեմ»

դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների համար միայն նախընտրական փուլում չէ, որ անկնկալներ է մատուցում: Երեկ Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում իրենց դաշինքի առաջնահերթություններից մեկի մասին էր գրել. «Հաղթանակից հետո մեր դաշինքն անպայման նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ` ամրագրելով, որ պետական բարձր պաշտոնի

հավակնող անձինք այսուհետ պարտադիր պետք է բժշկական ստուգում անցնեն ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան շեղումների տեսանկյունից»:Փաստորեն Արթուր Վանեցյանը ոչ միայն ցանկանում է Փաշինյանին և իր թիմակցիներին զրկել իշխանությունից, այլև մտադրություն ունի օրենսդրական փոփոխությամբ մեկընդմիշտ փակել նրանց առաջ պետական համակարգի դուռը:politik.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.