Բաքուն չի բացառում Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տները վերադառնալու հնարավորությունը

Բաքուն չի

բացառում Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տները վերադառնալու հնարավորությունը Բաքուն չի բացառում Լեռնային Ղարաբաղի հայերի իրենց տները վերադառնալու հնարավորությունը, որոնք եռակողմ պայմանագրով հայտնվել են Ադրբեջանի տարածքում: Այս մասին

«Известия»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի տեղահանված անձանց հանձնաժողովի նախագահ Ռովշան Ռզաևը: Նա շեշտել է, որ տարածքների վերադարձի մասին խոսք չկա:«Մեր երկիրն

ամենաբարձր մակարդակով բազմիցս հաստատել է նախկին ԼՂԻՄ (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) հայ բնակչության` Ադրբեջանի տարածքում ինտեգրման վերաբերյալ իր պատրաստակամությունը: Բայց

տարածքում բնակվելու իրավունքը չպետք է փոխարինվի տարածքներն օտարելու իրավունքով: Ուստի ձեր հարցի պատասխանն այո է, նրանք (հայերը) կարող են մեզ հետ ապրել Ադրբեջանում՝ որպես մեր երկրի

քաղաքացի, ինչպես ապրում էին մինչ հակամարտությունը»,-նշել է պաշտոնյան:Հարցին՝ արդյոք անվտանգության երաշխիքներ կան վերադառնալ ցանկացող հայերի համար, Ռովշան Ռզաևը շեշտել է, որ

պետությունը, նրա սահմանադրությունը և օրենքները դրա երաշխավորն են Ադրբեջանում բնակվող բոլոր մարդկանց համար․ «Եվ այս ամենի երաշխավորը մեր երկրի նախագահ Իլհամ Ալիևն է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.