«Համբերեք 3 շաբաթ,հրաժարական մի տվեք».Մարուքյանը զգուշացրեց՝ինչ կարող է լինել

«Համբերեք 3 շաբաթ,

հրաժարական մի տվեք». Մարուքյանը զգուշացրեց` ինչ կարող է լինել…Հետպատերազմյան շրջանում, երբ դիվանագիտության մեծ կարիք կա, առանց արտաքին

գործերի նախարարի մնալը խայտառակություն է։ Դա նույնն է, ինչ պատերազմի ընթացքում պաշտպանության նախարար չունենալը։Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր` մայիսի 29–ին, նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն

Մարուքյանը։«Ըստ էության, շատ անելիքներ ունենք արտաքին ճակատում։ Մեծ ցավով պետք է ասեմ, որ այսօրվա սահմանադրական կարգավորումների արդյունքում չենք կարող նշանակել ԱԳ նախարար, որն

այսպիսի պայմաններում հրաժարական է գրել, իսկ Հայաստանը չի ունենա ԱԳ նախարար մինչև ընտրությունների ավարտը, երբ ձևավորվի նոր ուժ: Սա մի խայտառակ իրավիճակ է, որում մենք հայտնվել ենք։Համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի՛ տվեք։ Մեր արտաքին ճակատը պահեք, այլապես այս երեք

շաբաթվա մեջ կարող ենք այնպիսի ծանր կորուստներ ունենալ, որ հունիսի 20-ից հետո ինչպիսի իշխանություն էլ ձևավորվի, չկարողանա այդ բացերը և կորուստները լրացնել»,- ասաց Մարուքյանը։ Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.